Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Սահմանային իրավիճակի հետ կապված հնարավոր է թշնամի երկրի կողմից տարածվող կեղծ տեղեկությունների ուժգնացում համացանցում։ Այս մասին ահազանգում է Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը։
«Հնարավոր է հաղորդագրություններ տարածվեն հայկական համարների, սոցիալական ցանցերի ու մեսենջերների միջոցով։
Հորդորում ենք զգոն լինել, չտրվել թշնամու սադրանքներին, անծանոթ համարներին տեղեկություններ չփոխանցել։
Էլ. հասցեներում ու սոցիալական ցանցի էջերում միացրեք երկփուլանի վավերացումը էջերը պաշտպանելու համար։ Զերծ մնացեք անծանոթ հղումներով անցնելուց ու անձնական և այլ տվյալներ փոխանցելուց»։
«Վիվա-ՄՏՍ»-ը ևս հայտարարություն է տարածել, որում նշվում է․ «Հարգելի բաժանորդներ, այս գրառումը կանխարգելիչ նպատակ ունի։
Խնդրում ենք լինել զգոն․
1. Հնարավոր են զանգեր և նամակներ ադրբեջանական համարներից ու օգտահաշիվներից։ Հորդորում ենք անտեսել դրանք և ոչ մի դեպքում ետ զանգեր չկատարել։
2. Հորդորում ենք ոչ մի դեպքում չնկարահանել ու համացանցում չզետեղել զինված ուժերի/զինտեխնիկայի տեղաշարժի վերաբերյալ տեսանյութեր։
3. Հորդորում ենք զերծ մնալ կասկածելի հրապարակումների ու չճշտված լուրերի տարածումից՝ անհարկի խուճապ չհարուցելու համար։
4. Հորդորում ենք հետևել պաշտոնական լրահոսին։ Շնորհակալություն»,-նշված է հայտարարության մեջ։