|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանն իր ելույթում կրկին հաստատեց, որ իրենք այսօր չեն մասնակցելու սահմանազատման վերաբերյալ կանոնակարգի մասին հարցի քննարկմանն ու քվեարկությանը․ «Այս կանոնակարգը հակասահմանադրական է և հակաօրինական, չի առնչվում ազգային պետական շահերի պաշտպանության հետ։ Երեկ հանդես ենք եկել համապատասխան հայտարարությամբ։ Երեկ հանձնաժողովի նիստում, որտեղ քննարկվեց կանոնակարգը, ոչ մի հարցի պատասխան լիարժեք չտրվեց, մնաց օդում կախված։ Այս ԱԺ-ն ձեռնամուխ է լինելու այդ կանոնակարգի վավերացմանը և այն պայմանում, որ Ադրբեջանում համընթասց գործընթաց տեղի չի ունենում, սա նոնսենս է։ Ռիսկեր ենք ստեղծում մեր երկրի համար։ «Հայաստան» խմբակցությունն այս հակաօրինական գործընթացին չի մասնակցելու»,- հայտարարեց Ռուստամյանը։
Նշենք , որ ԱԺ-ն քննարկում էր «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի ու Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի համատեղ գործունեության մասին» կանոնակարգը վավերացնելու մասին» նախագծի՝ օրակարգ ընդգրկելու վեաբերյալ հարցը։