|
Փոխարժեքներ
05 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 |
| EUR | ⚊ | € 440.12 |
| RUB | ⚊ | ₽ 4.738 |
| GBP | ⚊ | £ 500.15 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Չեխիայի նախագահ Վացլավ Կլաուսը Չիլի այցելության ժամանակ գողացել է արարողակարգային գրիչը:
Միջադեպը տեղի է ունեցել Չիլիի նախագահ Սեբաստիան Պինիերայի հետ փաստաթղթերի ստորագրման ժամանակ:
Չեխական ԶԼՄ-ները արձանագրել են այդ պահը տեսանյութում, որից երեւում է, թե ինչպես է Կլաուսը գրչամանից վերցնում գրիչը, այն պտտում ձեռքում, ապա գրիչը տանում է սեղանի տակ ու մյուս ձեռքով դնում կոստյումի գրպանը: Այնուհետեւ, կարծես ոչինչ չի եղել, փակում է գրչամանը:
Օրեր առաջ Չեխիայի «Առաջին ալիք» հեռուստաընկերությունն այդ կադրերը հեռարձարկել է իր հաղորդաշարերից մեկով: Չեխերի մեծ մասը շոկի մեջ է իրենց նախագահի պահվածքից:
Ի դեպ, փաստաթղթերի ստորագրման համար նախատեսված գրիչը ընդունված չէ որպես հիշատակ վերցնել:
Գալուստ ՆԱՆՅԱՆ
Տեսանյութը` այստեղ: