Փոխարժեքներ
19 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 388.97 |
EUR | ⚊ | € 410.79 |
RUB | ⚊ | ₽ 3.89 |
GBP | ⚊ | £ 491.54 |
GEL | ⚊ | ₾ 142.35 |
Քուվեյթի կառավարությունը՝ շեյխ Սաբահ Խալեդ ալ Համադ ալ Սաբահի գլխավորությամբ, հրաժարականի դիմում է ներկայացրել երկրի էմիր շեյխ Նավաֆ ալ Ահմեդ ալ Ջաբեր ալ Սաբահին։ Այս մասին երկուշաբթի հայտնել է տեղական Al Qabas թերթը։
«Կառավարության նիստն ավարտվեց րոպեներ առաջ։ Նախարարները որոշեցին հրաժարականի դիմում ներկայացնել երկրի բարձրագույն քաղաքական ղեկավարությանը»,- պարբերականը մեջբերում է աղբյուրը:
Գործադիր իշխանության որոշման պատճառները չեն հաղորդվում։ Մինչդեռ հրաժարականի դիմումն ընդունվել է խորհրդարանի եւ կաբինետի, այսպես կոչված, երիտասարդ եւ տարեց էլիտաների հարաբերություններում շարունակվող ճգնաժամի ֆոնին։ Դեկտեմբերին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքում 50-տեղանոց Ազգային ժողովի (խորհրդարանի) կազմը թարմացվել է 60 տոկոսով։ Արդեն հունվարին խորհրդարանի դիմումի համաձայն, որին կողմ էր հանդես եկել 30 պատգամավոր, որոշվել էր վարչապետ Սաբահ Խալեդ ալ Համադ ալ Սաբահին Ազգային ժողով հրավիրել, պատգամավորները նրան մեղադրեցին ոչ պրոֆեսիոնալ եւ մասամբ սադրիչ անձանց նախարարների պաշտոնների համար ընտրության մեջ:
Հունվարի 13-ին նախարարների կաբինետը հրաժարական տվեց՝ չհասցնելով անգամ մեկ ամիս աշխատել, իսկ մարտի 2-ին էմիրի հրամանագրով ձեւավորվեց նոր կառավարություն։ Բացի այդ, ապրիլի 22-ին պատգամավորները հանդես եկան խորհրդարանի գործող նախագահ Մարզուկ Ալի ալ-Ղանիմին պաշտոնից հեռացնելու հայցով՝ պատճառաբանելով, որ նա, ըստ նրանց, խախտել է սահմանադրությունը՝ անձեռնմխելիություն տալով վարչապետին եւ այդպիսով` հնարավորություն դատախազության պահանջով հարցաքննությունից խուսափելու համար։ Խորհրդարանականների հայցն Ազգային ժողովի պատգամավորների ձայների մեծամասնությամբ մերժվեց։