|
Փոխարժեքներ
10 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Հասարակութունից հիմնական ակնկալիքը համազգային դիմադրության ձևավորումն է, դիմադրության զգացման արթնացումը, դրանից կբխեն հետագա գործողությունները։ Այս մասին Yerevan.Today-ի հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը։
«Այն վիճակում, որ մենք հիմա հայտնվել ենք՝ որպես ազգ, որպես ՀՀ, իսկապես բարդ է, և մեր դիմադրության կոնցեպտը նրանում է, որ պետք է դիմադրենք այդ բարդություններին։ Այս իշխանություններն էլ են ընկալում, որ իրենք չեն կարողանում դիմադրել այդ փորձություններին, որոնվհետև իրենք ավելի շատ փորձություն են բերում, ոչ թե փորձություն են լուծում կամ հաղթահարում»,- նշեց պատգամավորը։
Նա վստահ է, որ նոյեմբերի 8-ի հանրահավաքը հանրության համար հետաքրքիր կլինի։
«Տևական ժամանակ է՝ այդ օբյեկտիվ պահանջը կա, և այդ քննադատությունը ես ընդունում եմ, եղել է հանրահավաքի հանրային պահանջ, մնացածը օրերի հարց է։ Ես շատ ցանկանում եմ, որ հնարավորինս շատ մեր հայրնակիցներից մասնակցեն այդ հանրահավաքին»,- ասաց Վարդևանյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։