կարևոր
3475 դիտում, 4 ամիս առաջ - 2024-06-22 21:57
Հասարակություն

Սխրանքի զգացումն արթնացրեք ձեր մեջ․ Սրբազանի կոչը՝ երիտասարդներին

 «Սխրանքի զգացումն արթնացրեք ձեր մեջ․ հերոսություն է նաև պարզ պայմաններում ունենալ այն սխրանքը, որ դու կոչված ես փոփոխություն բերելու, քո միջոցով, քո անձով, քո նկարագրով և քո գործերով »․,- Մանկական այգում երիտասարդների հետ հանդիպման ժամանակ, դիմելով երիտասարդներին, ասաց Բագրատ Սրբազանը։

Մինչ այդ Սրազան Հայրը խոսեց փոփոխությունների մասին։

Մանկական զբոսայգում Բագրատ Սրբազանը երիտասարդների հետ հանդիպման ընթացքում շնորհակալություն հայտնեց շարժման առաջին իսկ րոպեից նրանց ինքնադրսևորման համար: «Փոփոխությունը շատ դժվար է, բայց անհրաժեշտ։ Եթե կյանքում փոփոխություն գոյություն չունի, կյանքը դառնում է ճահիճ, այսօրվա տերմինաբանությամբ` խաղաղ, բայց մեռած։ Հետևաբար փոփոխության առաջին այդ մեծ հոսանքը, հեղեղը, կրողները դուք եք»,- ասաց նա։