Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Գյումրիում Նիկոլ Փաշինյանի աջակցության ակցիայի մասնակիցների մեծ մասը Երևանից տարված մարդիկ էին՝ իրենց հայտնի ակտիվիստները՝ ըստ Yerkir.am-ի հայտարարեց ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը Ազատության հրապարակում՝ քաղաքացիների հետ Վազգեն Մանուկյանի հանդիպման ժամանակ։
«Մենք շատ նորմալ ենք համարում, թող շարունակեն այդ ցույցերը անել՝ ի պաշտպանություն այս դավաճան իշխանության ու դրանով ամբողջապես կիսեն այն բոլոր մեղքերն ու դավաճանությունները, որ իրագործել է այս իշխանությունը»,-ասաց Իշխան Սաղաթելյանը։
Նա նշեց, որ նորմալ է վերաբերվում նաև ցուցարարների թվի առումով․ «Եթե ամբողջ վարչական, պետական ռեսուրսով կարողանում են այդքան աջակից գտնել այսօրվա իշխանության համար, նորմալ է»։
Սաղաթելյանը վստահեցրեց, որ Հայրենիքի փրկության շարժումն այդ ճանապարհով չի փորձում մարդ հավաքել, քանի որ իրենց խնդիրը դա չէ։
ՀՅԴ Հայաստանի կառույցի ղեկավարը նաև առաջարկեց Նիկոլ Փաշինյանին փաստել, որ ինքը 850 հազար աջակից ունի, ինչպես որ նա էր առաջարկում 2018 թ-ին գործող իշխանությանը։
Իշխան Սաղաթելյանը ևս մեկ անգամ վստահություն հայտնեց, որ Հայրենիքի փրկության շարժման՝ փետրվարի 20-ի հանրահավաքը Ազատության հրապարակում լինելու է ակորդային, մեծ հանրահավաք՝ հետաքրքիր վերջաբանով։
Նա ասաց, որ հանրության արձագանքն է դա հուշում։
«Մեր գլխավոր նպատակը այս իշխանություններին օր առաջ հեռացնելն է և մեր բոլոր գործողությունները բխելու են այդ նպատակից»,-ասաց Իշխան Սաղաթելյանը։
Ընդդիմադիր 6 լիդերների՝ երեկ տեղի ունեցած հանդիպմանը, նրա խոսքով, քննարկել են ընթացիկ հարցերը։