|
Փոխարժեքներ
28 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.07 |
| EUR | ⚊ | € 441.47 |
| RUB | ⚊ | ₽ 4.855 |
| GBP | ⚊ | £ 503.97 |
| GEL | ⚊ | ₾ 141.14 |
Բժշկական գիտությունների պրոֆեսոր, վարակաբան Դևի Տաբիձեն ասել է, որ Վրաստանի բնակչությանը սպառնում է կորոնացեղասպանությունը. գրում է Interpressnews.ge-ն։
«Թվերը պետք է բնակչությանը համոզեն, որ երկրում շատ ծանր վիճակ է։ Այս վիրուսի հետ չարժե կատակել. բառի բոլոր իմաստներով՝ սա անսովոր վիրուս է, և ոչ ոք չգիտի, թե ինչ նոր շտամ է այն կրկին արտադրելու»,- ասել է Տաբիձեն մամուլի ասուլիսում:
Ըստ նրա՝ ընդդիմադիր կուսակցություններին աջակցող լայնածավալ բողոքի ցույցերը նպաստել են վարակվածների թվի ավելացմանը։
«Իրականում հիվանդների վիճակը շատ արագ վատանում է։ Ամբողջ հանրապետությունում կան բազմաթիվ և բավարար մահճակալներ, սակայն ծանր վիճակում գտնվող հիվանդների մեծ թվի պատճառով վերակենդանացման բաժանմունքները գերբեռնված են»,- նշել է վրաց ինֆեկցիոնիստը։