Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Պարզ է՝ որոշ ներդրողներ ունեն վախեր՝ կապված տարբեր անվտանգային և այլ հարցերի հետ, բայց չի նշանակում, որ իմ ասածը ճիշտը չէ․ ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։
Քերոբյանը շարունակում է պնդել՝ «ներդրումները, այո, հորդում են»։
Հարցին՝ խոսվում է հաջորդ տարի 7 տոկոս տնտեսական աճի մասին, ինչի՞ հիման վրա են այդ կանխատեսումները, իրեն հակադարձում են և հարցնում՝ Ամուլսա՞րն եք աշխատեցնելու, թե՞ ճանապարհների ապաշրջափակման վրա եք հույս դրել, որ 7 տոկոս տնտեսական աճ է լինելու, Վահան Քերոբյանը պատասխանեց. «Ձեր ասած՝ երկու ֆակտորներն էլ հաջորդ տարվա տնտեսական աճի մեջ որևէ կերպ կանխատեսված չեն։ Մենք նման ենթադրություններ չենք ներդրել մեր տնտեսական աճի կանխատեսումների մեջ։ Ըստ էության, բոլորս պետք է փոխենք մեր տնտեսության կառուցվածքը և սպառման վրա հիմնված տնտեսական աճից անցում կատարենք ներդրումների վրա հիմնված տնտեսական աճի»։
Մանրամասն՝ տեսանյութում։