կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-10-29 12:32
Տարածաշրջան

Ադրբեջանում սկսել են ինտենսիվորեն հայոց լեզու ուսումնասիրել

Ադրբեջանում  սկսել են ինտենսիվորեն հայոց լեզու ուսումնասիրել

Ադրբեջանում սկսել են ինտենսիվորեն հայոց լեզու ուսումնասիրել։ Լեզվաբանական համալսարանում հատուկ դասընթացներ են մեկնարկել։

Կովկասագիտության ամբիոնի ուսուցիչ Հուսեյն Ասկերովը նշել է, որ չի հասցնում բոլոր ցանկացողների համար ընդունելություն կազմակերպել։ Ունկնդիրներն ամենից հաճախ պետական անվտանգության ծառայության և արտաքին գործերի նախարարության աշխատակիցներն են, սահմանապահներն ու լրագրողները։

Ըստ «Սպուտնիկ»-ի ադրբեջանական ծառայության՝ դասերն անվճար են միայն ուսանողների համար։ Մնացածի համար՝ ամսական 60-ից 120 մանաթ (35-70 դոլար)։

«Մենք նախատեսում ենք ապագայում բացել հայերեն խոսակցական լեզվի ավելի խորացված դասընթացներ»,- ասել է Ասկերովը։

Նշվում է, որ Ասկերովը մանկուց վարժ տիրապետում է հայերենին՝ ծնվել և մեծացել է Հայաստանում։ Դպրոցում սովորել է քերականություն։ Ադրբեջանում հայոց լեզվի դասագրքերի բացակայության պատճառով նա ստիպված է եղել ինքնուրույն գրել դրանք։

Հիշեցնենք, որ օրեր առաջ Ադրբեջանի Հայաստանի տնտեսության հետազոտության կենտրոնը նույնպես սկսել էր հայոց լեզվի դասընթացներ անցկացնել: