|
Փոխարժեքներ
08 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.32 |
| EUR | ⚊ | € 405.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.2481 |
| GBP | ⚊ | £ 478.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.35 |
ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը Yerkir.am-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ այս գիշեր ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում հակառակորդն ինտենսիվորեն խախտել է հրադադարի ռեժիմը:
«Ամբողջ գիշեր հակառակորդը խախտել է հրադադարի ռեժիմը: Մեր կողմից ևս հնչել են պաշտպանական կրակոցներ: Զոհեր և վիրավորներ, բարեբախտաբար, չունենք»,- ասաց նա:
Հիշեցնենք, որ ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը մեր թղթակցի հետ զրույցում նշել էր, որ գիշերը հայ-ադրբեջանական ողջ սահմանի երկայնքով հնչել են ինտենսիվ կրակոցներ: