Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Փաստ» թերթը գրում է. «Կոմպրոմատային պայքարը, որը վերջին շրջանում բավական սուր ձեւեր է ընդունել, աստիճանաբար ավելի լայն թիրախներ է ընդգրկում: Դրա արտացոլումից թերեւս ամենահնչեղը Նիկոլ Փաշինյանի՝ Վատիկանի դրոշի մասին ակնարկն էր՝ ուղղված Էդմոն Մարուքյանի գլխավորած քաղաքական ուժին:
Այսքանով, սակայն, ամեն ինչ դժվար թե սահմանափակվի, քանի որ «Փաստ» թերթի արժանահավատ աղբյուրների պնդմամբ, համապատասխան կառույցները սկսել են ավելի մանրակրկիտ ուսումնասիրել նախընտրական արշավի ընթացքում (եւ ոչ միայն այդ ժամանակ) քաղաքական որոշ ուժերի ֆինանսավորման աղբյուրներն ու գումարների ծագումնաբանությունը:
Մասնավորապես, մեր աղբյուրների պնդմամբ, ստուգման առարկա է դարձել այն տեղեկատվությունը, թե «Լուսավոր Հայաստանի» նախընտրական ծախսերին մասնակից են եղել որոշ օլիգարխներ՝ ինչպես հայաստանյան, այնպես էլ Ռուսաստանի մեր հայրենակիցներից:
Շրջանառվում են Գագիկ Խաչատրյանի, Սամվել Կարապետյանի, Բարսեղ Բեգլարյանի եւ այլոց անունները: Սակայն բացահայտելու գործում որոշակի դժվարություններ կան այն առումով, որ այդ օժանդակությունն իրականացվել է միջնորդավորված եղանակով»:
Մանրամասները`թերթի այսօրվա համարում: