|
Փոխարժեքներ
10 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 369.01 |
| EUR | ⚊ | € 434.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9472 |
| GBP | ⚊ | £ 502 |
| GEL | ⚊ | ₾ 137.49 |
«Երկրաշարժի հետևանքով փլուզված շենքում որոնողափրկարարական աշխատանքների կազմակերպումը» թեմայով ցուցադրական հատուկ տակտիկական ուսումնավարժություն է անցկացվել Շիրակի մարզի Մարալիկ քաղաքում, տեղեկացնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից:
Վարժանքի ընթացքում իրականացվել են գործնական միջոցառումներ՝ կոմունալ-տեխնիկական ցանցերի, ինչպես նաև հրդեհային և փրկարարական հետախուզություն, իրավիճակի գնահատում, որոնողափրկարարական, վթարավերականգնողական աշխատանքներ, տեսակավորման կետի ծավալում, տուժածներին առաջին օգնության ցուցաբերում, գազատար խողովակի խցափակում:
Ուսումնավարժությանն ընդգրկված էին՝ փրկարարական և ոստիկանության մարզային վարչությունների, Շիրակի մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության, «Հայաստանի էլեկտրական ցանցեր» և «Գազպրոմ Արմենիա» ընկերությունների աշխատակիցները, Մարալիկի քաղաքապետարանի ղեկավար կազմը:
Ուսումնավարժության ղեկավար, Շիրակի մարզպետի տեղակալ Պողոս Աբրահամյանի գլխավորությամբ իրականացվել է կատարված աշխատանքների վերլուծություն: Արձանագրվել են թերությունները, տրվել համապատասխան ցուցումներ: