կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-09-26 17:14
Հասարակություն

Շուրջ 30 խանութ փակվում է` «Կրպակը» հասավ Մարալիկ. ԳԱԼԱ

Շուրջ 30 խանութ փակվում է` «Կրպակը» հասավ Մարալիկ. ԳԱԼԱ

ԳԱԼԱ-ն գրում է. «ԳԱԼԱ հեռուստաընկերությունն արդեն մի քանի օր է դժգոհություններ է ստանում Շիրակի մարզի Մարալիկ համայնքից:

 

Մեզ դիմում են մանր ու միջին բիզնեսով զբաղվող գործարար մարալիկցիներ եւ բողոքում, որ արդեն մի քանի օր է սկսել են էական վնասներ կրել ՀՀԿ-ական պատգամավոր Արման Սահակյանի «Կրպակների ցանց» հանրախանութի՝ Մարալիկում գործելու պատճառով: Գործարարների խոսքերով՝ մի քանի օր է, ինչ «Կրպակ» հանրախանութը գործում է Մարալիկում, եւ իրենք սկսել են էական վնասներ են կրել:

 

«Շուրջ 30 խանութ է գործում Մարալիկում, հարեւան Ձորակապից էլ մեզնից էին օգտվում, հիմա ընդհանրապես արդեն մեկ շաբաթ է՝ եկամուտ չկա… մտնող-ելնող չկա, էսպես որ շարունակվի, կփակվենք…»,- դժգոհում էին գործարարները:

 

Նրանց խոսքով՝ առանց այն էլ Մարալիկում աշխատատեղ, աշխատավայր չկա, չկա ոչ մի պայման արտադրություն սկսելու, իսկ սա արդեն վերջին ակորդն է. «Արդեն քանի օր է նիսիայով էլ ապրանք չի վաճառվում, ես ինչ կարող եմ անել, էս էն դեպքը չէ, որ ասենք մրցակցություն: Մենք 30 տնտեսվարող էինք, 30-ն էլ իրար հետ մրցակցում էինք, սա տիպիկ էն օրինակն է, որ խոշոր ձուկը միանգամից բոլոր մանր ձկներին կուլ է տալիս:

 

Արման Սահակյանինն է, գիտենք բոլորս, ԱԺ պատգամավոր, ներկրողն իրանք են, իրանց համար ինչ կա, եկել են, ապրանքը դրել մեծածախի գնի… էն գներով, որ մենք ենք առնում, էդ գներով դրել են վաճառում են, էլ մեր մոտ ով կմտնի… եթե իրա հետ մրցենք, պտի իրա դրած գնին դնենք, մենք կսննկանանք… 30 խանութ Մարալիկում փակվում է, տղերքով հավաքվել էինք, բայց ինչ անեք, ուր գնանք, ում մոտ գնանք, ում դեմ բողոքենք, սաղ իրանք են, մնում է սպես թոմարի հավաքվենք ու արտագաղթենք, հետո էլ կսեն՝ ինչի՞ կերթան…»,- դժգոհեց գործարարներից մեկը»:

 

Մանրամասներն` այստեղ: