|
Փոխարժեքներ
08 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.32 |
| EUR | ⚊ | € 405.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.2481 |
| GBP | ⚊ | £ 478.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.35 |
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 12-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Արտաշավանում, Ապարանում, Սպիտակում, Ստեփանավանում, Տաշիրում, Վանաձորում, Աշոցքում և Սևանում տեղում է ձյուն:
Սիսիանի տարածաշրջանի «Զանգեր» կոչվող հատվածում, Սիսիան-Գորիս ճանապարհահատվածում, Երևան-Սևան ավտոճանապարհի «Չայնիի» ոլորաններից մինչև Քաղսի ընկած ճանապարհին, Արթիկ – Ալագյազ հատվածում, ինչպես նաև Վարդենյաց լեռնանցքում (Մարտունու կողմից) տեղ- տեղ մերկասառույց է: Խիտ մառախուղ է Մարալիկ-Լանջիկ ճանապարհահատվածում և Թալինի տարածաշրջանում:
Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարների կողմից ավտոճանապարհներին կատարվում են աղով, ավազով մաքրման և մշակման աշխատանքներ: Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են: