կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-10-28 17:09
Տարածաշրջան

Երևանից շատ դրական ազդակներ են գալիս, բայց Անկարան խորհրդակցում է Բաքվի հետ. Չավուշօղլու

Երևանից շատ դրական ազդակներ են գալիս, բայց Անկարան խորհրդակցում է Բաքվի հետ. Չավուշօղլու

Թուրքիան խորհրդակցում է Ադրբեջանի հետ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցում. CNN Turk հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն՝ հիշեցնելով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ Ադրբեջան կատարած վերջին այցի ժամանակ արված հայտարարությունները։

«Այս հարցերի շուրջ մենք խորհրդակցում ենք Ադրբեջանի հետ։ Հայաստանից շատ դրական ազդակներ ենք ստացել։ Մենք հայտարարել ենք, որ պատրաստ ենք փոխադարձ քայլերի Երևանի դրական որոշումներին ի պատասխան։ Անկարան Բաքվի հետ քննարկում է, թե ինչ քայլեր կարող են ձեռնարկվել այս ուղղությամբ»,- ասել է Չավուշօղլուն։

«Մենք հայտարարել ենք, որ փոխադարձ գործողություններ ենք անելու Հայաստանի դրական քայլերի կապակցությամբ, իսկ թե ինչ քայլեր կարող ենք ձեռնարկել Ադրբեջանի հետ միասին, դա նույնպես քննարկում ենք»,- ասել է Չավուշօղլուն CNN Turk հեռուստաալիքին տված հարցազրույցում։