կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-10-21 08:48
Առանց Կատեգորիա

ԱՄՆ-ն Հայաստանում հետընթաց է տեսնում․ «Հրապարակ»

ԱՄՆ-ն Հայաստանում հետընթաց է տեսնում․  «Հրապարակ»

«Հրապարակ»  թերթը գրում է․ «Վերջին ամիսներին ակնհայտորեն աճում է արեւմտյան իշխանությունների եւ միջազգային կառույցների դժգոհությունը ՀՀ իշխանությունների վարքագծից: Դա երեւում է սորոսական շրջանակների դժգոհություններից եւ արեւմտյան ֆինանսավորմամբ աշխատող ԶԼՄ-ների պահվածքից, որոնք պրոնիկոլական կեցվածքից անցում են կատարել իշխանություններին խիստ քննադատելու գծին: Բայց այլ ապացույցներ էլ կան։ 

Մենք տեղեկացանք, որ վերջին շրջանում ԱՄՆ դեսպանը հանդիպումներ է ունենում տարբեր շրջանակների հետ, այդ թվում` քաղհասարակություն, ընդդիմություն, եւ չի թաքցնում իրենց դժգոհությունն այն ամենից, ինչ կատարվում է Հայաստանում: Գրեթե ուղիղ տեքստով ասում է, որ մարդու իրավունքների եւ ժողովրդավարության ասպարեզում Հայաստանը լուրջ հետընթաց է գրանցում: Իսկ մտահոգությունները մի քանի ուղղությամբ են, նախ` խոսքի ազատության հետ կապված հարցերում: ԱՄՆ իշխանությունները տարակուսած են, որ զրպարտությունը եւ վիրավորանքը մեզանում քրեականացվել են, եւ բարձրացվել են տուգանքների չափերը: Նրանք խնդիր են տեսնում Ալեն Սիմոնյանի հեղինակած օրինագծի հետ կապված: Հաջորդ ուղղությունն այն է, որ ապօրինի գույքի բռնագանձման օրենքը կամայական է կիրառվում` միայն իշխանությունների թիրախների նկատմամբ:

Մյուսը վերաբերում է համայնքների խոշորացմանը, որը եւս, ըստ ամերիկյան հայացքի, համապատասխանեցվում է իշխանությունների քիմքին: Եվ վերջապես, ամերիկյան կառավարությունը մտահոգված է քաղաքական ընդդիմախոսների նկատմամբ կիրառվող քրեական հետապնդումներից: Մենք ենթադրում ենք, որ Գորիսի փոխքաղաքապետին եւ Սիսիանի քաղաքապետին հապճեպ ազատ արձակելու հիմքում նաեւ այս դժգոհություններն են ընկած»: