ՔՊ-ական Արմեն Խաչատրյանի քույրը Գորիսում հանձնաժողովի նախագահ է
Գորիսի 34/2 ընտրատեղամասում հանձնաժողովի նախագահն է ՔՊ-ական Արմեն Խաչատրյանի քույրը։
Yerevan.Today-ի թղթակցի հետ զրույցում Խաչատրյանի քույրը պնդում էր, որ նա անկողմնակալ է և իր համար կարևոր չէ, թե ով կհաղթի կարևոր է։
«Ես Արմեն Խարատրյանի պատճառով չէ, որ հանձնաժողովի նախագահ եմ։ Ինձ Արմեն Խաչատրյանի հարց մի տվեք խնդրում եմ»,- նշում է ՔՊ-ականի քույը հավելելով, որ աշխատել է նաև նախկին իշխանությունների օրոք։