Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր` ժամը 15-ի սահմաններում, ոստիկանության կողմից հայտնաբերվել է Գորիսի Սդղի գյոլ կոչվող տարածքում մայիսի 2-ին տեղի ունեցած ծեծկռտուքի գործով հետախուզման մեջ գտնվող` Սյունիքի մարզպետի եղբորորդին՝ Մայիս Խաչատրյանը: Այս տեղեկությունը yerkir.am-ի հետ զրույցում հայտնեցին ոստիկանությունից՝ նշելով, որ հետախուզվողը հայտնաբերվել է Գորիսի տարածաշրջանում, ինչից հետո նրան հանձնել են քննչական կոմիտեին:
Հիշեցնենք, որ Գորիսի Սդղի գյոլ կոչվող տարածքում Հարություն և Մուշեղ Զաքարյան եղբայրների նկատմամբ կիրառված բռնությունների գործով նախաքննությամբ բավարար ապացույցներ են ձեռք բերվել առ այն, որ Մուշեղ Զաքարյանի նկատմամբ կիրառված բռնություններին խմբի կազմում մասնակցություն է ունեցել նաև Մ.Խաչատրյանը: Քննչական կոմիտեն որոշում էր կայացրել Մ.Խաչատրյանին ՀՀ քրեական օրենսգրքի 113-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով՝ մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից դիտավորությամբ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելը, որպես մեղադրյալ ներգրավելու մասին: Քննիչը միջնորդություն էր ներկայացրել Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան՝ նրա նկատմամբ խափանման միջոց կալանավորումը կիրառելու վերաբերյալ, ինչը բավարարվել էր և հունիսի 15-ին հայտարարվել էր հետախուզում: