Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
«Ժամանակ» թերթը գրում է.«Երեկ Գորիսի հրապարակում բողոքի ակցիա անցկացվեց ընդդեմ Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի առաջիկա նշանակման: Ակցիայի ավարտից հետո Գորիսի պետական համալսարանի ռեկտոր Յուրա Սաֆարյանը «Ժամանակին» ասաց, որ ակցիայի դրդապատճառը եղել է Արտակ Բուդաղյանի գործով դատական նիստը, ապա դատական նիստից հետո հավաքվածներն սկսել են բողոքել Խաչատրյանի նշանակման դեմ: Մեր հարցին՝ եթե կառավարության նիստում հաստատվի Խաչատրյանի նշանակումը, գորիսեցիները պատրա՞ստ են ընդվզել այդ որոշման դեմ, հանրահավաքներ կազմակերպել, բոյկոտել: «Բողոք էլ կլինի, հանրահավաք էլ կլինի, խրախճանք էլ կլինի Խաչատրյանի կողմնակիցների կողմից: Բայց ամեն դեպքում բողոքավոր մասսան շատ կլինի: Գուցե շատերը չմիանան, բայց ներքուստ ընդվզում կլինի հաստատ»,-ասաց նա»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:
Հիշեցնենք, որ yerkir.am-ն ավելի վաղ գրել էր, որ Սյունիքում դժգոհության ալիք է բարձրացել: Մեր տեղեկություններով` Խաչատրյանի՝ մարզպետ նշանակվելու դեպքում սյունեցիները պատրաստվում են գալ Երեւան, նաեւ մասնակցել հոկտեմբերի 10-ի հանրահավաքին: