|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
ՀՀ սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը կազմել է 8.9 %, իսկ նախորդ ամսվա նկատմամբ գրանցվել է 0.1 % գնանկում: Այս մասին տեղեկանում ենք Վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալներից:
Մասնավորապես 2021թ-ի սեպտեմբերին՝ 2020թ. սեպտեմբերի համեմատ հանրապետությունում արձանագրվել է սննդամթերքի եւ ոչ ալկոհոլային խմիչքի 15.4 % գնաճ: Բանջարեղենի ապրանքախմբում այս սեպտեմբերին նախորդ տարվա սեպտեմբերի համեմատ արձանագրվել է 64.5 % գնաճ:
Մրգի ապրանքախմբում նախորդ սեպտեմբերի համեմատ արձանագրվել է 3 % գնանկում:
Նախորդ սեպտեմբերի համեմատ 9 % գնաճ է արձանագրվել մսամթերքի, 9.5 % հացաբուլկեղենի և ձավարեղենի ապրանքախմբերում:
Կաթնամթերք, պանիր և ձու ապրանքախմբում գրանցվել է 10 % գնաճ: