|
Փոխարժեքներ
01 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն` 2016թ. ապրիլին մարտի համեմատ ՀՀ սպառողական շուկայում արձանագրվել է 0.3% գնանկում: Պարենային ապրանքների (ներառյալ ոգելից խմիչք և ծխախոտ) գները նշված ժամանակահատվածում նվազել են 0.4%-ով, ոչ պարենային ապրանքներինը՝ 0.3%-ով, ծառայությունների սակագները՝ 0.1%-ով:
Հանրապետության դիտարկվող 10 քաղաքներում 2016թ. ապրիլին մարտի համեմատ սպառողական գները նվազել են 1.0-0.1%-ով, (գնանկման ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է ք. Հրազդանում), իսկ մեկում գների մակարդակը նախորդ ամսվա համեմատ մնացել է անփոփոխ: Մայրաքաղաքում սպառողական գները նվազել են 0.2%-ով: