|
Փոխարժեքներ
17 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.41 |
| EUR | ⚊ | € 419.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.3165 |
| GBP | ⚊ | £ 489.55 |
| GEL | ⚊ | ₾ 139.48 |
«Իրավական ուղին» ստանձնում է դատավոր Զարուհի Նախշքարյանի շահերի պաշտպանությունը՝ նրա դեմ հարուցված կարգապահական վարույթների շրջանակներում։ Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է կազմակերպության տարածած հաղորդագրությունից:
«Այսօր դիմում է ներկայացվել Բարձրագույն դատական խորհրդին՝ Ստյոպա Սաֆարյանի նկատմամբ վարչական վարույթ հարուցելու խնդրանքով։ Վերջինս, լինելով դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու հաղորդում ներկայացրած անձ, խախտել է Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 206․17 հոդվածում սահմանված ուղիղ պահանջը, այն է՝ չհրապարակել կարգապահական վարույթի վերաբերյալ տեղեկություններ։ Որպես տույժ՝ սահմանված է 200 հազար դրամ չափով տուգանք»,- նշված է հաղորդագրությունում։