|
Փոխարժեքներ
29 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.78 |
| EUR | ⚊ | € 446.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.7824 |
| GBP | ⚊ | £ 509.98 |
| GEL | ⚊ | ₾ 140.95 |
Այսօր՝ նոյեմբերի 4-ին, Բարձրագույն դատական խորհրդում տեղի ունեցավ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Զարուհի Նախշքարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի վերաբերյալ Արդարադատության նախարարության ներկայացրած միջնորդության քննությունը: Այս մասին տեղեկացնում է ԲԴԽ-ն:
Ըստ միջնորդության հիմնավորման՝ դատավորի կողմից թույլ են տրվել «ՀՀ դատական օրենսգիրքի» 69-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետում և 70-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետում ամրագրված վարքագծի կանոնների խախտումներ:
Նիստի մեկնարկին Արդարադատության նախարարության ներկայացուցիչ Երանուհի Թումանյանցը ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեց ԲԴԽ անդամ Ստեփան Միքայելյանին: Խորհուրդը որոշեց միջնորդությունը բավարարել:
Դատավոր Զարուհի Նախշքարյանի ներկայացուցիչ Ռուբեն Մելիքյանը Խորհրդից ժամանակ խնդրեց, որպեսզի ուսումնասիրեն նախորդ նիստերը՝ հասկանալու, թե արդյո՞ք կան Խորհրդի մյուս անդամներին ինքնաբացարկ հայտնելու հիմքեր:
Այսօրվա նիստը հետաձգվեց, այն կշարունակվի նոյեմբերի 11-ին՝ ժամը 16։00-ին: