Փոխարժեքներ
23 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
«Ֆիքսենք, որ պարոն Հովսեփյանին առաջադրված մեղադրանքներն իրականության հետ որևէ աղերս չունեն»,- Վերաքննիչ դատարանի դիմաց լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը։
Հիշեցնենք, որ այս պահին ՀՀ վերաքննիչ դատարանը քննում է ՀՀ նախկին գլխավոր դատախազ, ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանի կալանավորման որոշման դեմ պաշտպանության կողմի ներկայացված վերաքննիչ բողոքը։
Պաշտպանի խոսքով, քննության ընթացքում բոլորը կհամոզվեն, որ այդ մեղադրանքները շինծու են։
«Ինչո՞ւ ենք բողոքարկում կալանքի որոշումը, քանի որ պարոն Հովսեփյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցն իրավաչափ չէ, հակասում է Սահմանադրության 27-րդ հոդվածին»,- նշեց նա։
Վկայակոչելով նախաքննության գաղտնիությունը՝ Ալեքսանյանն ասաց, չի կարող ասել, թե ովքեր ու ինչ ցուցմունքներ են տվել, սակայն դրանք ունեն ներքին բազմաթիվ թերություններ, որևէ կերպ հավատ չեն ներշնչում։
«Մենք ունենք մեր հակափաստարկները, որը պատրաստվում ենք այսօրվա նիստի ժամանակ շատ հանգամանալից ներկայացնել»,- ընդգծեց պաշտպանը՝ ավելացնելով, որ կալանքի որոշման մեջ դատարանի բացի ստանդարտ ձևակերպումներից ու փաստական տվյալների մեխանիկորեն վկայակոչումից՝ այլ բան չկա։
Նրա խոսքով, քննիչի ներկայացրած փաստական տվյալները դատարանի կողմից վերլուծության չեն ենթարկվել, փոխարենը դա արել են պաշտպաններն ու մանրամասն կներկայացնեն դատարանին։