Փոխարժեքներ
20 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 395.72 |
EUR | ⚊ | € 412.42 |
RUB | ⚊ | ₽ 4.3881 |
GBP | ⚊ | £ 498.21 |
GEL | ⚊ | ₾ 140.83 |
Բարձրաստիճան զինվորականությունը, ՀՀ ՊՆ և ԳՇ նախկին ղեկավարությունն անցնում է ռազմական տարբեր գործերով՝ և՛ 44-օրյա պատերազմին առնչվող, և՛ 2020 թվականի պատերազմից դուրս ռազմական տարբեր դրվագներով ու ռազմատեխնիկական թեմաներով:
Այդ դատական նիստերը հիմնականում դռնփակ են ընթանում, կամ՝ անցկացվում են Սյունիքում, որտեղ եթե անգամ բաց էլ լինի, մեծաքանակ լրագրողների ներկայություն չի ապահովվի:
Իհարկե, մենք չենք ասում, որ բարձրաստիճան զինվորականության դեմ բոլոր ռազմական քրեական գործերով, որոնցով դատական նիստերն անցնում են Սյունիքում, պետք է միտում տեսնել:
Օրինակ, 168.am-ն օրեր առաջ գրել է, որ փետրվարի 18-ին Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում՝ Գորիսում, տեղի է ունենալու ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի նախկին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանի՝ 44-օրյա պատերազմին առնչվող քրեական գործով դատական առաջին նիստը: Նախագահող դատավորն է Արթուր Ոսկանյանը:
Վայրի ընտրությունն այս դեպքում միտումնավոր չէ, սակայն եթե դռնբաց չլինի դատական գործընթացը, կամ՝ հիմնականում դռնփակ լինի, կարելի է որոշակի ենթադրություններ անել:
Նշենք, որ ավելի վաղ և՛ հրապարակային, և՛ 168.am-ի հետ զրույցում Տիրան Խաչատրյանի փաստաբանական թիմն ասել է՝ միջնորդելու են, որ դատաքննությունը դռնբաց լինի, և հանրությունն իրական տեղեկություն ստանա Տիրան Խաչատրյանի մեղա դրանքի մասով:
Այսօր գեներալի փաստաբան Վարազդատ Հարությունյանը լրատվամիջոցներին հայտնել է՝ «դատական նիստը լինելու է դռնբաց (նախնական)», և որ դատական նիստին, ի թիվս այլ հարցերի, քննարկվելու է նաև Տիրան Խաչատրյանի խափանման միջոցի հարցը: Սպասենք զարգացումներին:
Նշենք, որ 2025 թվականի հունվարի 3-ին Տիրան Խաչատրյանի նկատմամբ հարուցվել էր հանրային քրեական հետապնդում՝ 18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 376-րդ հոդվածի 3-րդ մասով (անփույթ վերաբերմունքը ծառայության նկատմամբ)։
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: