Փոխարժեքներ
30 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.27 |
EUR | ⚊ | € 414.32 |
RUB | ⚊ | ₽ 4.0524 |
GBP | ⚊ | £ 494.49 |
GEL | ⚊ | ₾ 138.29 |
Հունգարիայիում Ուկրաինայի դեսպանը կանչվել է ԱԳՆ: Պատճառը Կիևի արձագանքն է ռուսական գազի մատակարարման պայմանագրին, որը երկուշաբթի ստորագրել էին «Գազպրոմի» և հունգարական MVM էներգետիկ ընկերության ներկայացուցիչները:
Կիևում համաձայնագրի կնքումը համարել են «բացառապես քաղաքական», «տնտեսապես չարդարացված» և «Կրեմլին հաճոյանալու համար և ի վնաս Ուկրաինայի ազգային շահերի ու ուկրաինա-հունգարական հարաբերությունների»: Իսկ «Ուկրաինայի գազատրանսպորտային համակարգի օպերատորի» գլխավոր տնօրեն Սերխիյ Մակոգոնը չի բացառել, որ Ուկրաինայի տարածքով դեպի Հունգարիա գազի տարանցումը կարգելափակվի:
«Եվրահանձնաժողովի միջոցով այս համաձայնագրի դեմ Ուկրաինայի կառավարության գործողությունները չափազանց վրդովեցուցիչ են»,- ասել է Հունգարիայի արտգործնախարար Պետեր Սիյարտոն իր ֆեյսբուքյան էջում տեղադրված հայտարարության մեջ:
«Ուկրաինան ոչ մի կապ չունի այն բանի հետ, թե ում հետ ենք մենք բանակցում»,- ասվում է փաստաթղթում:
Սիյարտոն ընդգծել է, որ Բուդապեշտը Կիևի այդպիսի քայլերն ընկալում է որպես «Հունգարիայի ինքնիշխանության և ազգային անվտանգության շահերի խախտում»: «Հունգարիայի համար ամենից կարևորն այն է, որ հունգարացին ձմեռները չմրսի»,- եզրափակել է նա: