|
Փոխարժեքներ
19 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը չեղյալ է հայտարարել նոյեմբերին նախատեսված այցը Շվեյցարիա, քանի որ այդ երկիրը հրաժարվել է գնել ֆրանսիական կործանիչներ. հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ շվեյցարական լրատվամիջոցներին հղումով:
Ըստ Le Matin Dimanche-ի և Sonntags Zeitung-ի՝ Ֆրանսիայի նախագահը դեսպանի միջոցով Շվեյցարիայի իշխանություններին տեղեկացրել է Շվեյցարիայի նախագահ Գայ Պարմելանդի հետ հանդիպման չեղարկման մասին: Մակրոնի պաշտոնական այցը նախատեսված էր նոյեմբերին և պատրաստվում էր վեց ամիս:
Ֆրանսիայի նախագահը նաև արգելել է բոլոր բարձր մակարդակի երկկողմ շփումները Շվեյցարիայի հետ մինչև 2022 թվականի ամառ: Շվեյցարիայում նշում են, որ օպերատիվ մակարդակով և դեսպանների միջոցով շփումները կշարունակվեն:
Հիշեցնենք, որ Ֆրանսիան վերջին օրերին լարված հարաբերությունների մեջ է նաև ԱՄՆ–ի և Ավստրալիայի հետ․ պատճառը Ավստրիալիայի կողմից ֆրանսիական ռազմանավեր գնելու մոտ 90 մլրդ դոլարանոց պայմանագրից հրաժարվելու որոշումն է՝ հօգուտ ամերիկյանի։