Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
44-օրյա պատերազմում զոհված հերոս տղաների ծնողներին, հարազատներին, որոնք հավաքվել են Հանրապետության հրապարակում՝ պահանջելով կառավարությանը չեղարկել սեպտեմբերի 21-ին նախատեսված գունագեղ միջոցառումը, մոտեցել է Նիկոլ Փաշինյանի օգնական Նաիրի Սարգսյանը։
«Դուք իրավունք չունեք մարդկանց զգացմունքների հետ խաղ անեք»,- ասել է ծնողներից մեկը, որի որդին անհետ կորած է։
Սարգսյանը փորձել է բացատրել, թե ինչ տոնակատարության կամ միջոցառման մասին էին հայտարարել, սակայն ծնողները չեն ցանկացել լսել։
«Նույնիսկ սինֆոնիա լինի, դուք այդ իրավունքը չունեք։ Մենք էդքան խնդրեցինք, բայց դուք ձեր ասածն արեցիք, որովհետև ծրագիր ունեք։ Դուք պետք է խոնարհված ապրեք, ձեր գլուխը չբարձրացնեք, ոչ թե տոնակատարություն, ինչ-որ թուրքական երկաթի կտորներ հավաքեիք այստեղ։ Գոնե մեր երեխեքի տարին լրանար, գերիներին բերեիք»,- հայտարարել է զոհված տղաներից մեկի մայրը։
Տղաներից մեկի հարազատնել նշել է, որ մոմավառությամբ երթ կազմակերպեն դեպի Եռաբլուր, իրենց էլ կմիանային։
«Դուք հայ եք, քրիստոնյա եք և ավանդույթների հետևող եք։ Եթե ձեր պապը մահանում է, մինչև տարին լրանալը դուք ինչ-որ քեֆ, հարսանիք արել ե՞ք, եթե արել եք, եկել սա էլ արեք»,-ասել է նա։