|
Փոխարժեքներ
28 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 364.47 |
| EUR | ⚊ | € 424.21 |
| RUB | ⚊ | ₽ 4.2633 |
| GBP | ⚊ | £ 494.7 |
| GEL | ⚊ | ₾ 139.46 |
Ուսման վարձի բարձրացման դեմ պայքարող ուսանողներին են միացել ազատամարտիկները:
Ֆիդայի Էդուարդ Ներսիսյանը, դիմելով ուսանողներին, հորդորեց չընկճվել եւ պայքարել` մինչեւ ուսման վարձի բարձրացման որոշումը չեղյալ համարեն:
«Սիրելի' ուսանողներ, հիմա էլ դուք եք մարտի մեջ: Մի' մոռացեք, որ հայ ազգի կերտողը դուք եք: Մի' զլացեք եւ պայքարեք ձեր ապագայի համար. չէ՞ որ Հայաստանը ձերն է: Անտարբերությունը հավասար է հանցագործության, այնպես որ` պայքարեք: Մենք կռվել ենք, որ դուք լավ ապրեք»,- ասաց Ներսիսյանը:
Ըստ նրա` ուսման վարձի բարձրացումը կնպաստի արտագաղթի աճին: Ներսիսյանը հավաստիացնում է, որ որոշումը կառավարության սխալն է, եւ հենց կառավարությունն էլ պետք է շտկի իր սխալը:
Մանրամասները` տեսանյութում: