Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր` ԱԺ հայտարարությունների ժամին, «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը խոսեց քաղաքացու զորեղ լինելու և նրա` իշխանության աղբյուր ու կրող լինելու մասին: Նա կոչ արեց քաղաքացիներին` դիմել քաղաքացիական անհնազանդության:
«Դուրս արի փողոց, ստեղծիր ազատության հրապարակներ քո բնակավայրում և այդտեղ արտահայտիր քո վերաբերմունքը»,- կոչ արեց պատգամավորը:
Ըստ նրա` պետք է բեմադրել նաև թատրոններ, ծաղրել, բազմամամարդ հանրահավաքներ ու բողոքի երթեր անցկացնել, քաղաքական սուգ, հոգեհանգիստ ու թաղում կազմակերպել, բոյկոտել բանկերը, խզել պայմանագրերը, վերակազմել պարտավորությունները, հրաժարվել կարմիր գծերի ու արագաչափերի սահմանած տուգանքներից, ստեղծել ինքնակառավարման օղակներ, դառնալ առաջնորդներ:
Զարուհի Փոստանջյանը նշեց, որ չի պատրաստվում սպասել ևս մեկ համապետական ընտրության. կարող են սկսել կազմակերպել կեղծ թաղում և սկսել Լիսկայից: Ըստ նրա` կեղծ թաղումներ ու հոգեհանգիստներ իրականացնելը կարող է համախմբել քաղաքացիներին: