Երբ Հայաստանի Հանրապետության (1918-1920 թթ․) քաղաքական առումով հայաստանյան/ազգայնական գործիչները հարց էին ուղղում լուսավորության և արվեստի նախարար Նիկոլ Աղբալյանին, թե ինչու է վերջինս մինիստրությունում և դպրոցներում պաշտոններ տալիս հակադաշնակացական/հակապետական տարրերին, առաջին հերթին՝ հայ բոլշևիկներին և էսսեռներին, վերջինս պատասխանում էր, որ ըստ հանրապետական կարգի՝ բոլորը հավասար են օրենքի առաջ։ Չնայած իր անուրանալի գիտական վաստակին՝ Ն․ Աղբալյանը վռնդվեց պաշտոնից այն բանից հետո, երբ «օրենքի առաջ հավասար» բոլշևիկները, օգտագործելով ա՛յդ թվում դպրոցներում իրենց ստեղծած ցանցը, 1920 թ․ մայիսին ապստամբություն բարձրացրին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է քաղաքագետ Էդգար Էլբակյանը։
«Կա Վիգեն Չեթերյան անունով մի «գիտնական»։ Հաճախ հենց վերջինիս անգլերեն խզբզանքների միջոցով է արտաշխարհը կարդացել Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի մասին։ Ներկայումս այս անձը, որպես արևմտյան նեոգաղութատիրական ցանցի անդամ, ղեկավարում է մի խումբ, որ զբաղվում է վերջին պատերազմի հետաքննությամբ, ասել է թե՝ բաց հետախուզական տեղեկություններ է հավաքում ՀՀ զինված ուժերի մասին՝ դրանք փոխադրելով արևմուտք, այնտեղից էլ՝ ըստ ամենայնի, համապատասխան խողովակով Թուրքիա։ Այս «գիտնականը» 2017 թ․-ին իր մի «գիտական» հոդվածում գրում է․ «1993 թ․ ապրիլին հայ մարտիկները մտան Քյալբաջարի տարածք, որն ադրբեջանական շրջան է՝ տեղակայված Ղարաբաղի և բուն Հայաստանի միջև» (The Last Closed Border of the Cold War: Turkey–Armenia, Journal of Borderlands Studies, 32:1, 71-90, DOI: 10.1080/08865655.2016.1226927)։
• Հայաստանի թշնամի մերօրյա «հայ բոլշևիկները», որ իրենց հորջորջում են «լիբերալներ», այսօրինակ տեքստերը մշտապես գրել են ամենայն հանգստությամբ՝ թաքնվելով «ակադեմիական ճշմարտության» հետևում։ Իսկ գիտե՞ք, ինչ ռեակցիա կտան այս «լիբերալները», եթե մենք՝ ազգային դասի ներկայացուցիչներս, նրանց կենսագրությունը գրենք այսպես՝ «նրա ծնունդին նախորդել էր իր հոր սերմնաժայթքումն իր մոր արգանդի մեջ»։ Չէ՞ որ դա էլ է ակադեմիական ճշմարտություն։ Այո՛, իրավացի եք, եթե մենք նման բան անենք, նրանք բոզալաց կդնեն՝ ճամարտակելով, որ դա իրենց ինքնասիրության, անձի արժանապատվության և անձնական կյանքի ոտնահարում է։ Իսկ իրենք, «չգիտես» ինչու, երբեք հոգ չեն տարել Հայաստանի ինքնասիրության, պետական արժանապատվության և հավաքական կյանքի անվտանգության մասին։
• Իսկ հոգ չեն տարել, որովհետև նրանք քաղաքական հայեր չեն, ինչպես քաղաքական հայեր չէին ավիսնուրիջանյաններն ու խաչիկմուղդուսիները, որոնց նորօրյա բաստարդներն այսօր զավթել են հայոց գահը և իրենց քաղաքական նախնիների պես ոչնչացնում են Հայաստանը։ Նորանկախ Հայաստանի (1991-2018 թթ․) միակ էական խնդիրը, որ նա չկարողացավ լուծել, ո՛չ երևակայական անարդարությունն էր, ո՛չ «կոռուպցիան», ո՛չ սոցիալական բնակարանաշինության անվան տակ հարուստներին է՛լ ավելի հարստացնելը, այլ Նիկոլ Աղբալյանի սխալից դաս քաղելը և Հայաստանի հոգևոր սահմանները նրա հոգևոր թշնամիներից ապահովելը։ Միակ էական խնդիրը հասկանալն էր, որ Հայաստանն ստեղծվում է որպես հայության քաղաքական նախագիծ՝ նպատակ ունենալով արդար ընդարձակման և հանրային բարգավաճման տանել հայերի հայրենիքը, ոչ թե կրկնօրինակել այլոց՝ վաղուց գոյություն ունեցող հայրենիքները։
• Այս գիտակցմանը հնարավոր կլիներ հասնել ոչ թե «պայծառ երիտասարդներին» աշխարհի լավագույն համալսարաններ ուղարկելով, որոնց մի մասն անաղուհացի պես վերջում ուրացավ դա, այլ բուն Հայաստանում սուվերեն հասարակագիտական դպրոցներ ստեղծելով։ Միջնադարից հետո Հայաստանի տարածքում հայոց դպրոցների ինստիտուցիոնալ շարունակականության ավանդույթը խզվել է, և եթե գոնե այսօր դա չվերականգնենք, վազգենսարգսյանական 21-րդ դարը մերը չի լինելու, որովհետև 21-րդ դարի ավարտին մենք չենք լինելու»,- գրել է նա։