կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-09-02 14:39
Աշխարհ

ԱՄՆ-ը մեկ տարով երկարաձգեց իր քաղաքացիների՝ ԿԺԴՀ ուղեւորությունների արգելքը

ԱՄՆ-ը մեկ տարով երկարաձգեց իր քաղաքացիների՝ ԿԺԴՀ ուղեւորությունների արգելքը

ԱՄՆ-ը մեկ տարով երկարաձգել է իր քաղաքացիների՝ ԿԺԴՀ ուղեւորությունների արգելքը. հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ Պետդեպարտամենտի ծանուցմանը հղումով, որը զետեղված է ԱՄՆ Դաշնային գրանցամատյանում (Միացյալ Նահանգների կառավարության պաշտոնական փաստաթղթերի ժողովածուում)։

Պետդեպարտամենտը սույն որոշումը բացատրել է ամերիկացիների անվտանգության համար սպառնալիքով՝ կալանավորման եւ կալանքի տակ երկարատեւ մնալու մեծ ռիսկով: Որոշումն ուժի մեջ է մտել 2020 թվականի սեպտեմբերի 1-ին եւ կգործի մինչեւ 2021 թվականի օգոստոսի 31-ը: Արգելքը կարող է վերացվել կամ երկարաձգվել ԱՄՆ պետքարտուղարի որոշմամբ:

Առանց Պետդեպարտամենտի հատուկ թույլտվության ամերիկյան անձնագրերով ԿԺԴՀ մուտք գործելու սահմանափակումն առաջին անգամ մտցվել է 2017 թվականի սեպտեմբերին, այդ ժամանակից ի վեր դրա գործողությունն ամեն տարի երկարաձգվել է:

Սահմանափակումը մտցվել է այն բանից հետո, երբ ԿԺԴՀ Գերագույն դատարանն ամերիկացի ուսանող Օտտո Վոբիերին դատապարտել է 15 տարվա բանտարկության: 2017 թվականին Վոմբիերն ազատ է արձակվել ԿԺԴՀ իշխանությունների կողմից «մարդասիրական նկատառումներով» եւ ԱՄՆ-ին արտահանձնվել ծանր վիճակում: Հայրենիքում նրա մոտ ախտորոշել են գլխուղեղի հատվածների ախտահարում եւ դրա հյուսվածքների՝ գործնականում անդառնալի մահ:  Վոբիերը շուտով մահացել է:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ուսանողի մահվան կապակցությամբ հայտարարել է, որ տեղի ունեցածի համար պատասխանատվություն են կրում ԿԺԴՀ իշխանությունները: Միացյալ Նահանգների ղեկավարն ընդգծել է, որ իր վարչակազմը մտադիր է կանխել նման կարգի նոր միջադեպերը։