Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Պատերազմում ընկած մեր հազարավոր հայրենակիցների մեկ տարին չի լրացել, սակայն իշխանությունը որոշել է, որ գունագեղ տոնակատարություններով պետք է հարգի «զոհված նահատակների հիշատակը»։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը:
«Կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ «սեպտեմբերի 21-ին Հանրապետության հրապարակում տեղի է ունենալու մասշտաբային և գունագեղ տոնակատարություն:
Այն առաջին հերթին նվիրված է լինելու Հայաստանի անկախության, անվտանգության, ինքնիշխանության և Արցախի համար կյանքը զոհված նահատակների հիշատակին»:
Կարճ ստացվում է՝ գունագեղ տոնակատարություն՝ զոհված նահատակների հիշատակին։
Պատերազմում ընկած մեր հազարավոր հայրենակիցների մեկ տարին չի լրացել, սակայն իշխանությունը որոշել է, որ գունագեղ տոնակատարություններով պետք է հարգի «զոհված նահատակների հիշատակը»։
Եթե նույնիսկ մի կողմ դնենք թեմայի քաղաքական առանձնահատկությունները, ապա սա այս իշխանության և անձամբ Նիկոլ Փաշինյանի բարոյական, մարդկային նկարագիրն է։
Քաղաքական առումով, Հայաստանի անկախության, ինքնիշխանության և անվտանգության մասին հիշատակելն արդեն իսկ, մեղմ ասած, կոռեկտ չէ։
Անվտանգություն չկա, ինքնիշխանությունը փլուզվել է, անկախությունն ասվածն էլ՝ խիստ չափազանցված։
Խորհրդանշական է, որ Նիկոլ Փաշինյանն այս հայտարարությունը հնչեցնում է Արցախի տարածքի 75%-ի կորստի, ՀՀ սուվերեն տարածքում Ադրբեջանի մինչև 3.8կմ ներխուժման և անարժանապատիվ խաղաղության պայմաններում»,- գրել է պատգամավորը։