Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանն այժմ հարցաքննվում է ՍԴ շենքում, որի առջև հավաքվել են ՍԴ նախագահի աջակիցներն ու ՍԴ նկատմամբ բռնաճնշումներին դեմ քաղաքացիները:
Ըստ նախնական տեղեկությունների՝ Հրայր Թովմասյանը հարցաքննվում է նոտարների գործով՝ Արդարադատության նախարար աշխատելու շրջանում, հետևաբար այս հարցաքննությունը չի վերաբերում Հրայր Թովմասյանի՝ ՍԴ նախագահ լինելուն:
«Երեկ նախագահ Արմեն Սարգսյանի թեթև ձեռքով թիրախում հայտնվեցին ՍԴ նաև մնացած դատավորները, որովհետև, ստորագրելով ակնհայտ հակասահմանադրական օրենք, նա, ըստ էության, իրավապահ մարմիններին, որոնք գործիքի են վերածվել Նիկոլ Փաշինյանի ձեռքում, հնարավորթյուն տվեց գալ, ճնշել, ամեն ինչ անել, որպեսզի նրանք օգտվեն այդ օրենքից՝ թողնելով իրենց պաշտոնը», - ըստ Yerkir.am-ի՝ հայտարարեց ՍԴ դիմաց գտնվող քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը, հավելելով, որ դրա նպատակը Նիկոլ Փաշինյանի դրածոներով փոխարինվելն է, ինչպիսին օրինակ Վահե Գրիգորյանն է:
Հիշեցնենք, որ երեկ՝ դեկտեմբերի 26-ին, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում լրացումներ կատարելու մասին, «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման եւ սոցիալական երաշխիքների մասին» օրենքում լրացում կատարելու մասին ՀՀ օրենքների փաթեթը՝ ՍԴ դատավորներին վաղ կենսաթոշակի ուղարկելու մասին։ Դրանից ընդամենը 20 րոպե ՀՔԾ քննիչները գնացել էին ՍԴ, սակայն պարզ չէ, թե ինչ նպատակով։
Քաղաքագետը նշեց, որ իշխանությունների առջև չկա ոչ մի բարոյական, մարդկային արգելք՝ հաշվի առնելով այն բռնաճնշումները, որոնք կիրառվեցին Հրայր Թովմասյանի ընտանիքի հետ՝ դստրերի հարցաքննությունը, ծնողների տան խուզարկությունը, հարազատներին, մտերիմներին էին կալանավորում. «Այն, որ Արմեն Սարգսյանը երեկ թիրախավորեց ՍԴ բոլոր դատավարներին, նրանց երեխաներին, ծնողներին, և մարդը, ով պետք է հանդիսանար սահմանադրության երաշխավորը, ըստ էության դարձավ այդ բռնաճնշումներին նոր զարկ տվող, կանաչ լույս վառող գործիչ», - նշեց Մելիք-Շահնազարյանը, կարծիք հայտնելով, որ այս խնդրի քաղաքական արձագանքները դեռ երկար են զգացվելու:
«Նախագահը ենթարկվեց Փաշինյանի կամքին, նրա համար հեշտ է. ստորագրեց, գնաց երկրից՝ հանգստի: «Արմեն Սարգսյան» անուն-ազգանունը կդառնա վատ քաղաքական գործչի հոմանիշ», - եզրափակեց քաղաքագետը:
Ավելի ուշ տեղեկություն էր ստացվել, որ ՀՔԾ-ն եւս մեկ դրվագով լրացրել է ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի սանիկ Նորայր Փանոսյանին առաջադրված մեղադրանքը և այդ հիմնավորմամբ դարձյալ դիմել դատարան՝ Փանոսյանին կրկին կալանավորելու համար։
Քիչ առաջ էլ ՀՔԾ-ն հայտարարեց, որ Թովմասյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ-ի 308-րդ հոդվածի 2-րդ մասով (Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ):