|
Փոխարժեքներ
15 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.77 |
| EUR | ⚊ | € 447.7 |
| RUB | ⚊ | ₽ 4.7817 |
| GBP | ⚊ | £ 510.66 |
| GEL | ⚊ | ₾ 141.54 |
Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարարությունը մրցույթ է հայտարարել Կարս նահանգում ռուս կայսր Նիկոլայ Երկրորդի որսորդական օթյակի վարձակալության համար: Գերատեսչությունը հայտնել է, որ առանձնատունը ներդրողներին կփոխանցվի 49 տարի ժամկետով՝ վերականգնման պայմանով. հաղորդում են թուրքական լրատվամիջոցները:
Ըստ տեղեկությունների՝ շենքը, որը կառուցվել է 1897 թվականին, և որին տեղացիներն անվանում են «Կատերինայի առանձնատուն», կվերածվի հյուրանոցի:
Շենքն ի սկզբանե կառուցվել է որպես հիվանդ արքայազն Ալեքսեյի վերականգնողական կենտրոն և կայսր Նիկոլայ II-ի որսատուն: Բալթյան ճարտարապետության ոճով շենքը եզակի է եղել հայկական Սարիղամիշի շրջանի համար: Համալիրը բաղկացած է որսորդական տնակից և հիմնական առանձնատնից: Շենքի կառուցման ժամանակ մեխեր չեն կիրառվել: