Փոխարժեքներ
15 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 387.64 |
EUR | ⚊ | € 407.41 |
RUB | ⚊ | ₽ 3.9 |
GBP | ⚊ | £ 489.94 |
GEL | ⚊ | ₾ 141.78 |
ՀՅԴ Էկոնոմիկայի և ֆինանսների հանձնախմբի նախագահ, տնտեսագետ Արմեն Գրիգորյանը ArmDaily.am-ի հետ զրույցում անդրադարձավ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի և Կառավարության շենքի դիմաց ակցիա իրականացնող քաշաթաղցիներից մեկի երկխոսությանը, որի ժամանակ Քերոբյանը քաղաքացուն խորհուրդ էր տվել սնանկ ճանաչվել՝ բանկերի վարկերը չմարելու համար:
«Եթե մեր քաշաթաղցի հայրենակիցը հետևի Էկոնոմիկայի նախարարի խորհրդին՝ անպայման բազմաթիվ խնդիրների առաջ կարող է կանգնել, որովհետև հետագայում ոչ վարկ կկարողանա վերցնել, ոչ իր կյանքը, ինչպես ինքն էր նշել, զրոյից սկսելու հնարավորություն կունենա: Հետո Էկոնոմիկայի նախարարին ոչ հարիր խորհուրդ է տվել, դա մեր պետության զրո պատասխանատվության մաիսն է խոսում, որ պետությունը սոցիալական պատասխանատվություն չունի: Ու այն հռետորաբանությունը, որ քաղաքական իշխանությունն ասում է, որ մենք կանգնած ենք Արցախի մեր հայրենակիցների կողքը՝ այդ Էկոնոմիկայի նախարարի հայտարարությամբ այդ ամբողջ փուչիկը պայթում է»,- նշեց տնտեսագետը:
Նա հավելեց, որ եթե մարդիկ Էկոնոմիկայի նախարարի խորհրդին լսելով սկսեն սնանկ ճանաչվել՝ դա կհանգեցնի բանկային համակարգի փլուզման:
«Դա առհասարակ բանկային համակարգի ցնցման կարող է տանել, որովհետև մեր հարյուր հազարավոր հայրենակիցներ ճկռում են վարկերի տակ, նրանց մեծ մասը ներառված են սև ցուցակներում ու նման մեսիջը այդքան բարձրաստիճան պաշտոնյայի կողմից կարող է ցնցման ենթարկել բանկային–ֆինանսական ոլորտը: Ես պարզապես սպասում էի, որ դրան առաջինը կարձագանքեն ոչ թե ընդդիմադիր կեցվածք ունեցող գործիչներն ու փորձագետները, այլ հենց քաղաքական իշխանության ներսի մյուս ոլորտի պատասխանատուները՝ ֆինանսների նախարարը, Կենտրոնական բանկից սրան համարժեք պատասխանեն: Ի՞նչ անենք՝ հուշեն մարդկանց, թե ո՞նց ապահովագրականից փող քաշեն, հուշեն, թե ոնց այլևայլ ճանապարհներով փորձեն իրենց սովորական քաղաքացիական պարտավորությունները, պայմանագրային պարտավորությունները չկատարել: Նման մոտեցումը գիտե՞ք ինչի է նման, նույնիսկ դիլետանտիզմ էլ չի՝ տոտալ անգրագիտություն է: Անպատասխանատու, եթե նման մարդը այդքան բարձր պաշտոն է զբաղեցնում, ապա պետությունն էլ է դառնում անպատասխանատու քաղաքացու աչքին: Չի կարելի նման հայտարարություններ անել»,-եզրափակեց Արմեն Գրիգորյանը:
Հայկա Ալոյան