կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-08-31 20:10
Հասարակություն

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում օգոստոսի 30-ից 31-ը

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում օգոստոսի 30-ից 31-ը

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` օգոստոսի 30-ից 31-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 79 դեպք, որից 6-ը՝ նախկինում կատարված։

Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության՝ 28, խարդախության՝ 10, մարմնական վնասվածք պատճառելու՝ 7, թմրամիջոցի հայտնաբերման՝ 5, ծեծի և արգելված թմրամիջոցներ պարունակող բույսեր աճեցնելու՝ 3-ական, ինքնիրավչության՝ 2, սպանության փորձի, բնակարանային գողության, յուրացման կամ վատնման, շորթման, գույքը դիտավորությամբ վնասելու, խուլիգանության, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, սպանության դրդելու, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, սպանության սպառնալիքի, աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելու, թմրամիջոցների, հոգեմետ նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառության կամ պատրաստելու նպատակով դրանք ապօրինի իրացնելու, հայտարարագրերում կեղծ տվյալ ներկայացնելու կամ հայտարարագրման ենթակա տվյալը թաքցնելու, անհետաձգելի միջամտության որոշումը դիտավորությամբ չկատարելու և ազատությունից ապօրինի զրկելու՝ 1-ական դեպք։

Հայտնաբերվել է 2 անհետ կորած, 4 հետախուզվող։

Կամավոր ներկայացել է 6 հետախուզվող։

Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 2 դեպք։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության 6 դեպք։

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 17 պատահար. 1 մարդ զոհվել է, 30-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածք: