Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
ՀՀ զինված ուժերի կազմավորման 21-ամյակի առթիվ Հայաստան ժամանած սփյուռքահայ գեներալները հունվարի 30-ին այցելել են ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտ:
ՊՆ մամլո գրասենյակից հայտնում են, որ բարձրաստիճան զինվորականներին նախ ուղեկցել են ինստիտուտի թանգարան, ներկայացրել ռազմական ուսումնական հաստատության ստեղծման պատմությունը: Շրջայցի ավարտին գեներալները գրառում են կատարել պատվավոր հյուրերի մատյանում: Բարձրաստիճան զինվորականները ծանոթացել են նաև ռազմական ինստիտուտի լսարանային պայմաններին՝ հակաօդային պաշտպանությունից, մինչև մարտական պատրաստության լսարաններ:
Այցի ավարտին, սփյուռքահայ բարձրաստիճան զինվորականները հանդիպել են ինստիտուտի պրոֆեսորա-դասախոսական կազմի և կուրսանտների հետ: Լիբանանից ժամանած բրիգադի գեներալ Փանոս Մանջյանը, խոսելով զինվորական ծառայության ընթացքում ունեցած դժվարությունների մասին, մասնավորապես ասել է. «Ես կարողացել եմ հաղթահարել դրանք, քանի որ հայ եմ, իմ ոգին ամուր է և իրավունք չունեի հետ դառնալու իմ ընտրած ճանապարհից, դուք ևս պատավոր եք շատ համառ լինել Հայաստանը պաշտպանելիս»: Իսկ Չիլիից ժամանած ծովակալ Հեռնան Կույումջյանը կուրսատներին խորհուրդ է տվել ապավինել սեփական բազկին, որպեսզի կարողանալ պաշտպանել հայի տեսակն ու ինքնությունը. «Այսօր աշխարհը շատ արագ է փոխվում և մենք պետք է ճկուն լինենք, որպեսզի կարողանանք քայլել այդ փոփոխություններին համընթաց, սակայն մեր ինքնությունն ու տեսակը կորցնելու վտանգ էլ կա այս արագության մեջ, այն չկորցնելու համար մենք պետք է ամուր լինենք՝ հոգով, մտքով և ուժով»: