|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Երեկ Արմավիրի մարզի Երասխահուն գյուղում 57-ամյա տղամարդ է ինքնասպանություն գործել: Երասխահունի գյուղապետը` Արմեն Ավետիսյանը, Yerkir.am-ի հետ զրույցում նշեց, որ տղամարդը վերջերս էր Երևանից իրենց մոտ բնակության տեղափոխվել:
«Ձուկ, խեցգետին էր որսում, վաճառում ու ապրում: Նա էլ, կինն էլ առողջական խնդիրներ ունեին: Մի քանի օր առաջ էլի փորձել էր ինքնասպանություն գործել, համագյուղացիները տեսել էին ու շտապօգնություն կանչել: Բժիշկներին հաջողվեց փրկել տղամարդու կյանքը: Բայց երեկ էլ ծառից էր կախվել, ու դեպքի մասին իմացանք այն ժամանակ, երբ արդեն ոչինչ հնարավոր չէր անել»,- ասաց նա:
Թե ի՞նչն է տղամարդուն դրդել նման քայլի դիմել, գյուղապետը չգիտի, բայց այն, որ տղամարդը սոցիալական խնդիրներ ուներ, փաստ է: