|
Փոխարժեքներ
09 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.39 |
| EUR | ⚊ | € 445.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.7442 |
| GBP | ⚊ | £ 512.86 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
Պատիվ ունեմ խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը ԱԺ ամբիոնից ներողություն խնդրեց ժողովրդից տեղի ունեցած երկօրյա միջադեպերի համար։
Իր ելույթում անդրադառնալով մարդու իրավունքների վերաբերյալ կառավարության ծրագրին, Թովմասյանը նկատեց՝ կառավարությունը մի կողմից հռչակում է մարդու իրավունքների մասին անբեկանելի թեզեր, մյուս կողմից ոտնահարում մարդկանց իրավունքները։
«Երեկ ԱԺ-ում բոլոր իմաստներով աննախադեպ միջադեպ տեղի ունեցավ։ Երբևէ որևէ կին պատգամավորի քաշքշելով, բռնությամբ իր արտահայտած խոսքի համար չեն հեռացրել ԱԺ-ի դահլիճից։ Այդ ընթացքում ԱԺ 3 պատգամավորի նկատմամբ բռնություն կիրառվեց ՝ անհարկի, անհամարժեք իրավիճակում։ Ուզում եմ դիմել իշխանական խմբակցության ներկայացուցիչներին և հորդորել․ քաղաքական խոսքի նկատմամբ եղեք հանդուրժող։ Դուք իշխանություն եք», - ասաց նա։
Անդրադառնալով «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի հետ կապված այսօրվա միջադեպին անընդունելի համարելով երկրի կյանքում նշանակալի դեր ունեցող անձանց վիրավորելը։
Մանրամասն՝ տեսանյութում։