| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
ՀՀ շրջակա միջավայրի նախարարության 《Ջրվեժ》անտառպարկի նախկին տնօրեն Լևոն Գաբրիելյանը տեսանյութը է հրապարակել՝ տեղեկացնելով, որ այրվել են անտառպարկի Ղրիմյան սոճիները և այլ բուսատեսակներ։ Ստորև ներկայացնում ենք տեսանյութը և Լևոն Գաբրիելյանի՝ այդ առթիվ արված հրապարակումը.
«Նախկինում ի պաշտոնե, իսկ հիմա որպես ՀՀ քաղաքացի, կրկին դիմում եմ մեր քաղաքացիներին կոչ-խնդրանքով՝ բնության գրկում պահպանեք առավելագույն զգոնություն, ամառվա այս շրջանում անգամ փոքր կրակը կարող է հանգեցնել անդառնալի հետևանքների՝ հայրենի բնության հրաշք անկյունների վերացման։ Ցավոք այսօր «Ջրվեժ» անտառպարկում բռնկված մեծ հրդեհը իր ողբերգական հետևանքները թողեց։ Հրդեհն արդեն մարված է՝ հրշեջ ծառայության, անտառպարկի աշխատակիցների և անտառպարկում առկա վարձակալների աշխատանքների շնորհիվ։ Հուսանք աշնանային ծառատունկների շրջանում այրված Ղրիմյան սոճիների փոխարեն կտնկվեն նույն տեսակի տնկիներ»։