կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-08-06 18:30
Քաղաքական

Որքան զոհեր ենք ունեցել բանակում Հայաստանի չորս ղեկավարների կառավարման տարիներին

Իրականության կեղծումը կամ ցանկալին  իրականության տեղ անցկացնելը, կարծեք թե, դարձել է օրվա իշխանությունների կենսակերպը: Իմքալականներին այնքան են գայթակվել  կեղծումով, որ նույնիսկ անտեսում, թե՞ արհամարում են ՀՀ դատախազության պաշտոնական տվյալները:

Նախորդ օրը, Ազգային Ժողովի բարձր ամբիոնից իմքայլական պատգամավոր Վահագն Ալեքսանյանը հայտարարեց, թե ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի օրոք խաղաղ պայմաններում զոհվել է 700 զինվոր։

Ձեռնպահ մնալով մեկնաբանություններից, ներկայացնենք զուտ ՀՀ դատախազության պաշտոնական տվյալները:

Այսպիսով, ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի (1991-97թթ.) օրոք զոհերի թիվը կազմել է որոշ հաշվարներով մոտ 7 հազար։ Հիշենք՝ 1991-94 թվականներին արցախյան հաղթական պատերազմ էր, որին զոհ գնաց 6 հազար մեր հայրենակից։ Նրանց արյան գնով ազատագրվեց Արցախը, հիմնվեց Արցախ պետությունը։ Այդ տարիների զոհերի թվերն այսօր պաշտոնական աղբյուրից ստանալ չի ստացվում, այդ իսկ պատճառով հաշվարկները մոտավոր են, սակայն հիմնված են հնարավոր հավաստի տեղեկատվության վրա։

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի օրոք (1998-2008թթ․) զոհերի թիվը Հայաստանում և Ացախում կազմել է 92։ Սա դատախազության պաշտոնական թվերն են։

Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի օրոք (2008-2018թթ․) ունեցել ենք 228 մարտական կորուստ։ Այս զոհերից 86-ը արձանագրվեց Ադբեջանի սադրած Ապրիլյան պատերազմի ընթացքում։ Սա ևս դատախազության պաշտոնական պատասխանն է: Մյուս տարիների թվերը գրեթե համադրելի են երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի տարիների հետ։

Նիկոլ Փաշինյանի օրոք մարտական կորուստներն անցնում են 5 հազարը, որոշ փորձագետների հաշվարկներով՝ 7 հազար։