|
Փոխարժեքներ
09 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.34 |
| EUR | ⚊ | € 402.61 |
| RUB | ⚊ | ₽ 4.4001 |
| GBP | ⚊ | £ 482.64 |
| GEL | ⚊ | ₾ 138.95 |
Թուրք-սաուդյան աշխատանքային խմբի անդամները 9 ժամ խուզարկել են Ստամբուլում Սաուդյան Արաբիայի հյուպատոսությունում. հայտնում է Trend-ը: Խուզարկությունը կապված էր սաուդցի ընդդիմադիր լրագրող Ջամալ Խաշկաջիի անհետացման հետ: Խուզարկությունից հետո հայտարարություն չի արվել:
Հիշեցնենք, որ լրագրողն անհետացել է հոկտեմբերի 2-ին Ստամբուլում Սաուդյան Արաբիայի հյուպատոսություն այցելելուց հետո: Ավելի ուշ Reuters-ը հայտնեց, որ թուրքական ոստիկանությունը կարծում է, որ նրան սպանել են հյուպատոսությունում: