|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Ավելի քան 300 ՀՀ քաղաքացիներ մեկուսացված են, ևս 300-ի համար տարածքներ ենք պատրաստել. այս մասին ֆեյսբուքյան իր ուղիղ եթերում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ կառավարությունում կայացած խորհրդակցությունից հետո. հայտնում է Yerkir.am-ը:
«Որոշել ենք, որ մեկուսացման քաղաքականությունը պետք է շարունակել: Մի բան ակնհայտ է, որ մենք կհաղթահարենք ոչ միայն կորոնավիրուսը, այլև ակնկալվող տնտեսական դժվարությունները: Այսօրվանից պետք է տրամադրվենք, որ թե՛ առողջապահական համակարգի, թե՛ օրենսդրության, թե՛ քաղաքացիական համերաշխության, թե՛ ազգային միասնության, թե՛ տնտեսական առումով պետք է խնդիր դնենք, որ ՀՀ-ն, բոլորս պետք է այս իրավիճակից դուրս գանք ուժեղացած, ավելի պինդ ամուր դիրքերից հանդես գանք», - հայտարարեց Փաշինյանը:
Անդրադառնալով տնտեսության վրա հնարավոր ազդեցություններն՝ վարչապետը նշեց, այդ իրավիճակը կքննարկվի և պարզ կդառնա, թե ինչ միջոցներ կկիրառվեն: «Ունեմ պատկերացումներ, թե տնտեսական դժվարություններն ինչպես պետք է հաղթահարենք, եւ կհաղթահարենք, կասկած չունենաք»,- ասաց Փաշինյանը:
Վարչապետը հայտնեց, որ ժամը 15.00-ին տեղի կունենա ՀՀ կառավարության արտահերթ նիստ: Այն կլինի ուղիղ հեռարձակմամբ. «Արտակարգ դրություն հայտարարելու հետ կապված քննարկման ընդհանուր տրամաբանությունն այսպիսին էր, որ մենք այդ որոշումը պետք է կայացնենք: Շատ մանրամասներ կառավարության նիստում կհնչեն, որից հետո իրավունքի ուժով կհայտարարվի ԱԺ նիստ, այնտեղ էլ պատգամավորների հարցերին կպատասխանենք: Այս քննարկումները կարևոր են, որ գնահատենք քայլերի համարժեքությունը»: