կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-07-27 12:17
Հասարակություն

Նոր մանրամասներ ՊԲ զինծառայող Սարգիս Գրիգորյանի մահվան գործով. ինքն է ինքնաձիգից կրակել իր վրա

Նոր մանրամասներ ՊԲ զինծառայող Սարգիս Գրիգորյանի մահվան գործով. ինքն է ինքնաձիգից կրակել իր վրա

ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության կայազորային վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 360.1-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով հարուցված քրեական գործով կատարված նախաքննությամբ պարզվել է, որ 2021 թվականի հուլիսի 26-ին՝ ժամը 22։26-ի սահմաններում, ՊԲ N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող Սարգիս Ժիրայրի Գրիգորյանը կրակային դիրքում իրեն ամրակցված ԱԿ տեսակի ինքնաձիգից ինքն իրեն կրծքավանդակի ձախ շրջանում արձակել է մենահատ կրակոց և ստացել մահացու հրազենային վնասվածք:

ՔԿ-ից հայտնում են, որ քրեական գործով նախաքննությունը շարունակվում է:

Հիշեցնենք, որ ՊԲ-ն հայտնել էր, որ հուլիսի 26-ին՝ ժամը 22:26-ի սահմաններում, հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, դեռևս չպարզված հանգամանքներում, մահացու վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 2002թ. ծնված Սարգիս Ժիրայրի Գրիգորյանը: 

Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն: