|
Փոխարժեքներ
15 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.77 |
| EUR | ⚊ | € 447.7 |
| RUB | ⚊ | ₽ 4.7817 |
| GBP | ⚊ | £ 510.66 |
| GEL | ⚊ | ₾ 141.54 |
Լիբանանի պատգամավորները, խորհրդակցելով նախագահ Միշել Աունի հետ, հաստատել են Նաջիբ Միքաթիի թեկնածությունը վարչապետի պաշտոնում: Այս մասին երկուշաբթի հաղորդել է Al Jazeera հեռուստաալիքը: Ըստ լրատվամիջոցի՝ ավելի քան 70 խորհրդարանականներ սատարել են Միքաթիին, ինչն, այդպիսով, ապահովել է ձայների մեծամասնություն:
Ավելի ուշ Լիբանանի նախագահը հրամանագիր է արձակել Միքաթիին վարչապետ նշանակելու մասին և հանձնարարել է ստեղծել նոր կառավարություն: Պետության ղեկավարի աշխատակազմի հայտարարության մեջ նշվում է, որ Միքաթիի թեկնածությունը ստացել է օրենսդիր մարմնի 72 անդամների աջակցությունը: Ընդդիմությունից դեմ են եղել երկու քրիստոնեական դաշինքների 42 պատգամավորներ, որոնք խորհրդարանում ներկայացնում են նախագահին աջակցող «Ազատ հայրենասիրական շարժումը» և ընդդիմադիր «Լիբանանյան ուժեր» կուսակցությունը:
Նշանակվելուց հետո լրագրողների հետ զրույցում Միքաթին ասել է, որ համաձայնել է գլխավորել կառավարությունը՝ «արտաքինից Լիբանանին միջազգային օգնության երաշխիքներ» ստանալուց հետո: «Ես հրաշքներ գործելու կախարդական փայտիկ չունեմ, բայց հուսով եմ, որ, միավորելով ուժերը և դադարելով միմյանց մեղադրել, մենք կհաղթահարենք Լիբանանը փրկելու դժվարին առաքելությունը»,- շեշտել է նա: