Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հայաստանին պետք է նոր, սոլիդ իշխանություն՝ ըստ Yerkir.am-ի ասաց «Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Էլինար Վարդանյանը խմբի նախաձեռնած՝ հետընտրական Հայաստանում քաղաքական և իրավական մարտահրավերների թեմայով քննարկման ժամանակ։
«Ընտրություններից հետո ներքաղաքական ճգնաժամը ոչ միայն չի լուծվել, այլև սաստկացել է, անընդհատ քրեական գործեր, սպառնալիքներ, կալանքներ, միջազգային հարաբերություններում գրեթե ոչինչ չի կատարվում, բացի վարչապետի Մոսկվա այցից, որի ժամանակ հիշվում են ընդամենը ՌԴ նախագահի հայտարարությունները, որ՝ սպասվում են բարդ, ցավոտ և զգայուն լուծումներ։ Սահմաններին խիստ անհանգիստ է՝ ընդամենը 2 օր առաջ մենք ունեինք զոհ, ունենք վիրավոր, անհետ կորածներ։ Ալիևը Զանգեզուրը, Սևանը, Երևանը հայտարարում է ադրբեջանական տարածքներ և խոստանում է, որ իրենք անպայման գալու են, իշխանությունների վախվորած արձագանքը ավելի լավ էր՝ չլիներ, որովհետև այն ավելի շատ նման էր չարձագանքելուն։ Երկրում չկա որևէ օրակարգ, պետությունը մատնված է ինքնահոսի, կա հսկայական գնաճ, լրջագույն սոցիալական դժվարություններ ունենք։ Ծայրահեղ ծանր վիճակ է գյուղատնտեսությունում, և տարբեր մարզերի բնակիչներ ստիպված են անընդհատ փակել փողոցները և կառավարությունից պահանջում են ոռոգման ջուր, որի հարցը այդպես էլ չի լուծվում»,-ասաց Էլինար Վարդանյանը։
Նա ընդգծեց, որ ցուցադրաբար անազատության մեջ է գտնվում հայտնի պրոֆեսոր Չարչյանը՝ արդեն երկար ժամանակ։ Փաշինյանի թրի տակով չանցած համայնքապետերի նկատմամբ իրականացվում է պետական տեռոր։
«Իշխանությունը խափանում է երկրի խոշորագույն հարկատուներից մեկի՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի աշխատանքը։ Դրանից օրեր անց Ալիևը կազմակերպում է Զանգելանի և հարակից շրջանների, իբր, բնակիչների, իբր, բողոքը Գերմանիայի իշխանություններին ընդդեմ կոմբինատի՝ պահանջելով դադարեցնել դրա գործունեությունը, իբր, բնապահպանական նպատակներով, հաջորդ օրը Նիկոլն իր «հերոսական» ուժայիններին ուղարկում է կոմբինատ և այնտեղ մասկի-շոուներ են իրականացնում»,-ասաց նա։
Էլինար Վարդանյանը նաև հիշատակեց երեկ տեղի ունեցած բացահայտումները, որ վերաբերում էին 2018 թ-ի դեպքերին վարչապետի, բլոգեր Լապշինի և այսօր Ուկրաինայում ՀՀ դեսպան Վլադիմիր Կարապետյանի մասնակցությամբ։ Սա, ասաց, պետք է լինի իրավապահների ուշադրության կենտրոնում։
Մանրամասն՝ տեսանյութում․