Փոխարժեքներ
19 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 390.9 |
EUR | ⚊ | € 444.61 |
RUB | ⚊ | ₽ 4.7857 |
GBP | ⚊ | £ 519.04 |
GEL | ⚊ | ₾ 142.3 |
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Թուրքիայում դեսպան է նշանակել Թրամփին դեմ արտահայտվող նախկին հանրապետական սենատոր, քրիստոնյա միսիոներ Ջեֆ Ֆլեյքին:
«Սա առանցքային դիրքորոշում է մեր երկու երկրների համար կարևոր ժամանակահատվածում»,- ասել է Ֆլեյքն իր նշանակումին հաջորդած հայտարարության մեջ:
ԱՄՆ-ի և Թուրքիայի հարաբերությունները վատթարացան այն բանից հետո, երբ Անկարան 2019 թ.-ին Ռուսաստանից Ս-400 զենիթահրթիռային համակարգեր ձեռք բերեց, ինչը հանգեցրեց F-35 կործանիչ ծրագրից Թուրքիայի բացառմանը և Անկարայի դեմ պատժամիջոցներին: Երկու երկրների քաղաքականությունը տարբերվում է նաև Սիրիայի մասով․ ԱՄՆ-ն աջակցում է քրդական ռազմական ուժերին, որոնք Թուրքիան նրանց համարում է ահաբեկիչներ։ Տարբեր են դիրքորոշումները նաև Լիբիայում և Արևելյան Միջերկրական ծովում:
Անկարան և Վաշինգտոնը ներկայումս քննարկում են Թուրքիայի առաջարկը՝ Աֆղանստանում Քաբուլի միջազգային օդանավակայանը կառավարելու մասին, երբ ՆԱՏՕ-ի ուժերը դուրս կբերվեն երկրից:
Ֆլեյքը նախկին նախագահ Դոնալդ Թրամփի ակտիվ քննադատն էր և նրան հորդորում էր հրաժարվել նախագահի պաշտոնում առաջադրվելուց: