Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Ֆիզիկական անձանց կողմից օտարերկրյա պետությունում գրանցված անձնական օգտագործման տրանսպորտային միջոցների ժամանակավոր ներմուծումը Հայաստանի Հանրապետության տարածք թույլատրվում է ոչ ավելի, քան 1 տարի ժամկետով:
Հիշեցնենք, որ 2020 թվականի մայիսի 28-ից ուժի մեջ է մտել ԵՏՀ խորհրդի թիվ 47 որոշումը, որի արդյունքում անձնական օգտագործման տրանսպորտային միջոցների ժամանակավոր ներմուծման ժամկետները երկարաձգվել են մինչև այս տարվա սեպտեմբերի 30-ը։
Ֆիզիկական անձանց համար բացասական ֆինանսական հետևանքները կանխելու նպատակով՝ օտարերկրյա պետությունում գրանցված տրանսպորտային միջոցները անհրաժեշտ է մինչև 2021թ. սեպտեմբերի 30-ը արտահանել Հայաստանի Հանրապետության տարածքից։ Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է՝ այդ ժամկետում տրանսպորտային միջոցները չարտահանելու դեպքում ֆիզիկական անձինք կվճարեն տուգանքներ։
Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքի 199-րդ հոդվածի 1-ի կետի համաձայն՝ հետագա արտահանման պարտավորությամբ Հայաստանի Հանրապետություն ներմուծված տրանսպորտային միջոցները սահմանված ժամկետում չարտահանելը առաջացնում է տուգանքի նշանակում՝ խախտման օրվա դրությամբ այդ տրանսպորտային միջոցների համար «ներմուծում՝ ազատ շրջանառության համար» մաքսային ռեժիմով նախատեսված մաքսային վճարների մեծության 50 տոկոսի չափով: